IMG_7385

«Տեղական մակարդակում ռիսկերի կառավարման» թեմատիկ խմբի հանդիպում

Մայիսի 30-ին ժամը 15.30-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ «ՏՄՌԿ» թեմատիկ խմբի հանդիպում: Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ «Լոռէ» փրկարար ջոկատից, Միավորված ազգերի զարգացման ծրագրից, «Ապավեն համայնքներին» ՀԿ-ից, Օքսֆամ Հայաստանից, «Աղետների կառավարման եվ հանրային իրազեկման» կենտրոնից, Վորլդ Վիժըն Հայաստանից:

Որոշվեց՝

1. Համայնքների ռիսկերի կառավարման ուսումնասիրության համար մշակել և կիրառել մեկ ընդհանուր գնահատման գործիք՝ հիմք ընդունելով 2012թ.-ին հրատարակված Տեղական մակարդակում ռիսկի կառավարման ձեռնարկը:
2. ՈՒսումնասիրություններն իրականացնել ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում, «Լոռէ» Փ/Ջ-ի միջոցով, որը ոչ միայն կիրականացնի ուսումնասիրությունները, այլև համայնքներում կձևավորի ԱՌՆ թիմեր՝ ներառելով նրանց գնահատման գործընթացում, այդպիսով զարգացնելով համայնքի ԱՌՆ կարողությունները:
3. Պլանավորել և հետազոտությունների իրականացման համար մշակել ժամանակացույց և տեխնիկական առաջադրանք:
4. ԱՌՆԱՊ-ի միջոցով ապահովել գործընթացի համակարգումն ու տեղեկատվության փոխանակումը:
5. Ապահովել ուսումնասիրության արդյունքների հասանելիությունը գործընկեր կազմակերպություններին՝ համապատասխան հաշվետվությունները տրամադրելով ԱՌՆԱՊ հիմնադրամին:
6. Կազմակերպել հանդիպում հունիս ամսվա երկրորդ կեսին՝ քննարկելու և հաստատելու հետագա գործողությունները:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: