IMG_9939

ԲԱԶՄՈԼՈՐՏ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԱԳ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ԲՆԱԳ/MIRA) ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ս/թ օգոստոսի 6-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ ԲՆԱԳ թեմատիկ խմբի հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին Ա. Սարգսյանը՝ ՄԳՀԳ Հայաստանից, Ա. Դավթյանը՝ ՀՀ ԱԻ նախարարությունից, Ա. Մուրադյանը՝ ՀՀ ԱԻ նախարարությունից, Ա. Բարսեղյանը՝ ԱՌՆԱՊ հիմնադրամից:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ԲՆԱԳ մեթոդաբանության ներդրման թեմատիկ խմբի տեխնիկիական աշխատանքը:
Քննարկվեց թեմատիկ խմբի հանդիպման նպատակը, սկզբունքները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները, ծրագրի իրագործման պլան-ժամանակացույցը:
Հանդիպման արդյունքում որոշվեց՝
Կազմել գործողությունների ավելի հստակ պլան հետևյալ սկզբունքով՝
խնդիրներ – գործողություններ – ակնկալվող արդյունքներ – իրականացնողներ: Վերախմբագրել թեմատիկ խմբի տեխնիկական առաջադրանքը և պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ ծրագրի իրականացման աշխատանքներն ավելի համակարգված և արդյունավետ կերպով իրականացնելու համար:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: