Հանդիպում <<Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման>> ծրագրի շրջանակներում

Սեպտեմբերի 3-ին <<Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-ծանոթություն Աջափնյակ համայնքի Ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնի աշխատակիցների հետ՝ տնօրեն Սամամ Ասլանյանի ղեկավարությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին <<Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ>> հիմնադրամի փոխտնօրեն, ծրագրի ղեկավար Արա Բարսեղյանը, ԱԻՆ զարգացման ծրագրերի վարչության պետ ԱրաԱսլանյանը և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը: Հանդիպման շրջանակներում Ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին իրենց գործունեության ոլորտները, արդի խնդիրները, սոցիալական ծառայությունների զարգացմանը նպաստող պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության հեռանկարները:
Ծրագրի թիմն իր հերթին ներկայացրեց ծրագրի նպատակը, նախատեսված քայլերն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ԱՌՆԱՊ-ի շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները:
Հանդիպումն ավարտվեց հետագա համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրվածությամբ և պատրաստակամությամբ: