IMG_2510

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵԱՀԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ 22-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ս․ թ․ սեպտեմբերի 10 – 12-ին Պրահայում, Չեխիա, տեղի ունեցավ հանդիպում։ Այն կազմակերպվել էր Շվեյցարիայի ԵԱՀԿ 2014 նախագահության և ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի կողմից:
Բնական աղետները լուրջ ազդեցություն ունեն ազգերի և համայնքների անվտանգության ու ապահովության հարցում։ Հստակ անհրաժեշտություն կա խթանելու բնական աղետներից՝ մեղմացման և կանխարգելման, պատրաստվածության, կանխորոշման և վաղ ահազանգման, արձագանքման և վերականգնման տեղական, ազգային և միջազգային կարողությունները։

Աղետների կանխարգելման գործում ներդրումները, աջակցության առավել արդյունավետ համակարգման մեխանիզմների մշակումը, բնակչության իրազեկվածության մակարդակի, ինչպես նաև ազգերի և համայնքների դիմակայունության բարձրացումը թեմաներ են, որոնք էապես/լավագույնս առնչվում են աղետների ռիսկի կառավարման ինտեգրված ու ամբողջական մոտեցմանը։ Հետևաբար, ԵԱՀԿ-ն իր համապարփակ անվտանգության կոնցեպտով հիանալի հարթակ է այս թեմայի քննարկման համար։
22-րդ ՏԲՖ-ի օրակարգն ուղղված էր ԵԱՀԿ տարածաշրջանի համընդհանուր անվտանգության հետևյալ թեմաների ազդեցությանը`
– Բնապահպանական խնդիրների կանխարգելման, պատրաստվածության, արտակարգ իրավիճակներին արձագանքման և վերականգնման քննարկում,
– Համագործակցության և նախաձեռնությունների խրախուսում շրջակա միջավայրի և անվտանգության խնդիրների առնչությամբ բնապահպանական խնդրիներին ավելի լավ պատրաստվածության, հատկապես, այս խնդիրների հանդեպ դիմակայունության և հարմարվողականության հզորացման համար։
– Բնապահպանական խնդիրներին պատրաստվածության, արտակարգ իրավիճակներին արձագանքման և վերականգնման վերաբերյալ լավագույն փորձի փոխանակում,
– Շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման խրախուսում:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: