ՄԱՐԻԱՄ ԱՍՈՅԱՆ

ADS_0312․Մարիամ Ասոյան ծնվել է 1993թ. նոյեմբերի 18-ին Գավառ քաղաքում: 2010 թ.-ին ավարտել է Երևանի Nº 66 ավագ դպրոցը: 2014թ․-ին կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման բաժինը։ 2013թ․-ից ԱՌՆԱՊ հիմնադրամի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի կամավոր է։ 2015թ-ի ապրիլից 2016թ-ի ապրիլ ամիսը աշխատել է ԱՌՆԱՊ հիմնադրամում, որպես ԱՌՆ մարզային թիմերի կարողությունների զարգացման պատասխանատու։ 2016 թ-ի հունիսից 2017 թ-ի հունվար ամիսը աշխատել է որպես ծրագրի պատասխանատու։ Ներկայումս հանդիսանում է ԱՌՆԱՊ հիմնադրամի կամավոր։