_MG_1746

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԴԵՊՔ ՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ս/թ նոյեմբերի 10-12-ին Աղվերան քաղաքում իրականցվում է դասընթաց, որի նպատակն է աջակցել Հայաստանում սոցիալական ապահովության համակարգի` աղետներին պատրաստվածության բարձրացմանը՝ Համալիր սոցիալական կենտրոնների դեպք վարողների կարողությունների զարգացման միջոցով:
Դասընթացի ավարտին մասնակիցները.

• կծանոթանան Հայաստանում ԱՌՆ ռազմավարության իրականացման մոտեցումներին ու ձևաչափին,
• կուսումնասիրեն աղետների ռիսկի կառավարման գործընթացները,
• կկարողանան ներկայացնել վերջին տարիներին ԱՌՆ համակարգում արձանագրած ձեռքբերումները,
• կտիրապետեն տեղական մակարդակում ռիսկերի կառավարման հիմնական ձևաչափերին ու մոտեցումներին:
• կկարողանան ինտեգրել ԱՌՆ ռազմավարությունից բխող պահանջները համալիր սոցիալական ծառայությունների գործունեության մեջ:
• կտիրապետեն Հայաստանում ԱՌՆ համակարգի ներկա վիճակի վերաբերյալ նորացված տեղեկատվությանը:
• կտիրապետեն տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) հաշվետվության, «Դիմակայունության» և «Դիմակայուն քաղաքներ գլոբալ քարոզարշավ»-ի ձևաչափերին և արտակարգ իրավիճակներում ընտանեկան պլանից, «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթից» բխող գործողությունների պլանավորմանն ու իրականացմանը:
• պատկերացում կկազմեն ԱՌՆ գործընթացում գենդերային հարցերի վերաբերյալ:
Դասընթացի խնդիրներից է մարզային մակարդակում ձևավորել մասնագետների թիմ, որոնք կկարողանան համալիր սոցիալական ծառայությունների ծրագրերի մշակման և իրականացման ժամանակ բացահայտել և հասցեագրել ազգաբնակչության առավել խոցելի ընտանիքների խնդիրները, որոնք առնչվում են բնական երևույթների կամ հանդիսանում են դրանց հետևանք: Վերապատրաստված դեպք վարողները կհանդիսանան ԱՌՆ Ազգային Պլատֆորմի հիմնական գործընկերներ մարզային մակարդակում սոցիալական ծրագրերի իրականացման ժամանակ՝ նպաստելով խոցելի ընտանիքների դիմակայունության բարձրացմանը:
Եռօրյա ներածական դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: