_MG_2560

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Աղետների ռիսկը օրեցօր ավելանում է: Աղքատությունը, արագ ուրբանիզացիան, կլիմայի փոփոխությունները․ այս և այլ գործոններ դարձնում են մարդկանց և համայնքներին առավել անպաշտպան ու խոցելի: – ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ՔԻ-Մուն

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի է ունենում քաղաքներում ռիսկի նվազեցման և Հայաստանի քաղաքները աղետներին դիմակայուն դարձնելու վերաբերյալ աշխատաժողով։
Աշխատաժողովը կնպաստի.
1. Հայաստանում «Դիմակայուն քաղաքներ» գլոբալ քարոզարշավին միացած քաղաքներին` հզորացնելու ԿՓՀ և ԱՌՆ կարողությունները, կենտրոնանալով քաղաքների դիմակայուն գործողությունների պլանի մշակման ու իրականացման վրա:
2. Քաղաք առ քաղաք համագործակցությանը, որի նպատակն է կառուցել «Դիմակայուն քաղաքներ»` միավորելով ԱՌՆ սկզբունքները, ինչպես նաև տեղական ԱՌՆ և ԿՓՀ պլանները, ծրագրերը և նախաձեռնությունները:
Աշխատաժողովում կներկայացվի նաև ԱՌՆ և ԿՓՀ ՄԱԿ-ի համակարգը և ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող «Դիմակայուն քաղաքներ» գործողությունների պլանը:
Աշխատաժողովը բաղկացած է ՄԱԿ ԱՆՄՌ/ԳՎԻ և ՄԱԶԾ վերապատրաստման դասընթացների ներկայացման մոդուլներից, պլենար նիստերից, աշխատանքային խմբերի քննարկումներից ու վարժանքներից:
Աշխատաժողովի կազմակերպիչներն են՝
● ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն (mes.am),
● ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա,
● ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) undp.org,
● ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության Հյուսիսային Ասիայի գրասենյակ/ Գլոբալ վերապատրաստման ինստիտուտը (ՄԱԿ ԱՆՄՌ/ ԳՎԻ) (unisdr.org),
● Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (DRR NP) (arnap.am),
● ԵԱՀԿ երևանյան գրասենյակ (osce.org

Աշխատաժողովը աղետներին ենթակա քաղաքներին հնարավորություն կտա`
● Կայուն զարգացման նպատակով բարձրացնել քաղաքական գիտակցությունը և սոցիալական պահանջարկը աղետների դիմակայունության և կլիմայի փոփոխության հարմարվողականության առումով:
● Բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը ԱՌՆ ուղորդման վերաբերյալ, և բարելավել որոշում կայացնողների կարողությունները ԱՌՆ և ԿՓՀ զարգացման աջակցման հարցում՝ համապատասխան համակարգերի, վարած քաղաքականության և գործընթացների միջոցով:
● Ձեռք բերել դիմակայուն քաղաքներ գլոբալ քարոզարշավի, նրա գործիքների, նյութերի, մոտեցումների վերաբերյալ գիտելիքներ, որոնք հնարավոր է օգտագործել տեղական մակարդակում աղետների նկատմամբ դիմակայունության ապահովման համար:
● Տեղական մակարդակում պաշտոնատար անձանց և փորձագետների կարողությունների զարգացում՝ շեշտադրելով «Քաղաքների դիմակայունության գործողությունների ծրագրի» արդյունավետ զարգացումը և իրականացումը, հիմնված «Դարձնել քաղաքները դիմակայուն» քարոզարշավի 10 հիմնարար սկզբունքները վրա:

Ակնկալվող արդյուքներն են՝
● Ազգային և տեղական մակարդակի պաշտոնյաների վերապատրաստում,
● Քաղաքների դիմակայունության գնահատման հաշվետվության նախագիծ,
● Քաղաքների դիմակայունության գործողությունների ծրագրի նախագիծ,
● Քաղաքների դիմակայունության գործողությունների ծրագրի ամբողջականացման և արդյունավետ իրականացման ռազմավարության նախագիծ:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: