Հանդիպում ԱՌՆԱՊ հիմնադրամի եվ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների միջեվ

Ս/թ հունվարի 21-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ԱՌՆԱՊ հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների միջև։ Հանդիպմանը ներկա էին ԱՌՆԱՊ հիմնադրամի փոխտնօրեն Արա Բարսեղյանը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «ԱՌՆ ներառական ծրագիր 2»-ի ղեկավար Սերգեյ Սահակյանը, ծրագրի դասընթացների և զարգացման գծով պատասխանատու Քրիստինե Անդրեասյանը և ԱՌՆԱՊ հիմնադրամի կամավորներ Մերի Սարուխանյանը, Տիգրան Ղուկասյանը և Վահան Հարությունյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից կազմված ուսումնաօժանդակ ձեռնարկները ԱՌՆ կրթության վերաբերյալ, որոնք նախատեսված են տարրական, 5-9-րդ դասարանների երեխաների, ինչպես նաև հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատող մանկավարժների համար։
Ակտիվ ու արդյունավետ քննարկման արդյունքում հայտաբերվեցին մի շարք բացթողումներ, որոնք ենթակա էին լրացման: Արդյունքում ակնհայտ դարձավ նաև ձեռնարկների արդյունավետության մակարդակը։