ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2013թ. թիվ 12-Ա

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄ

ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով, ՀՀ Նախագահի  1997 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին ՆՀ-728 հրամանագրի 1.22 կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012թ. մարտի  7-ի  Հայաստանի   Հանրապետության  աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը և աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին N 281-Ն որոշումը և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 26.09.2012թ. թիվ 01/17/4978-12 հանձնարարականը`

Ո ր ո շ ու մ    եմ.

  1. Ստեղծել աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմ (այսուհետ՝ ԱՌՆ մարզային թիմ):
  2. Հաստատել ԱՌՆ մարզային թիմի կազմը՝ ի պաշտոնե սկզբունքով, համաձայն հավելված 1-ի:
  3. Հաստատել ԱՌՆ մարզային թիմի աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի:
  4. Լիազորել ԱՌՆ մարզային թիմին.

1) ապահովելու նպաստավոր միջավայր աղետների ռիսկի նվազեցման մարզային և համայնքային խնդիրներով զբաղվող բոլոր շահագրգիռ կառույցների համար` աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության և Հյոգոյի գործողությունների ծրագրի առավել արդյունավետ իրականացման նպատակով,

2) ներկայացնելու աղետների ռիսկի նվազեցման մարզային և համայնքային խնդիրները աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմում, մասնակցային եղանակով որոշելու լուծման ճանապարհները և հետամուտ լինելու դրանց իրականացմանը,

3) նպաստելու և օժանդակելու  աղետների ռիսկի նվազեցման գործառույթների իրականացմանը մարզային ու համայնքային մակարդակներում:

  1. ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
  2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզպետի 2012 թվականի հոկտեմբերի 19-ի Լոռու մարզում աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմ ստեղծելու մասին թիվ 221-Ա որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                              Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ

2013թ. հունվարի 29

ք.Վանաձոր

Ավելացնել կարծիք