IMG_2937

Աշխատանքային հանդիպում «ԱՌՆ քաղաքային համայնքներում ծրագրի իրավական կոմպոնենտի համալրումը»

Սույն թվականի փետրվարի 18-ին «Անի Պլազա» հյուրանոցում ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Իրավական կոմպոնենտի համալրումը ԱՌՆ քաղաքային համայնքներում» ծրագրի վերաբերյալ աշխատանքային հանդիպում և քննարկում:
Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ԱՌՆԱՊ հիմնադրամից,Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Ժնևյան գրասենյակից (ԿԽԿՄ ՄՖ), ՀԿԽԸ-ից , ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) տարբեր ստորաբաժանումներից, ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից (ՃԿՊԱ), Երևանի քաղաքապետարանից, Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ՅՈՒՆԻՍԵՖ, Օքսֆամ, Վորլդ Վիժըն և «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներից:

Աշխատանքային հանդիպման նպատակն էր ՝
• Ներկայացնել ծրագրի շրջանակներում փորձագետների կողմից կատարած ուսումնասիրության արդյունքները մասնակիցներին:
• Քննարկել ոլորտին վերաբերվող օրենսդրական բացերը և դրանք լրացնելու ուղիները:
• Գտնել ուղիներ համադրելու առկա օրենսդրական բազան ԱՌՆ գործիքների հետ:
Մասնակիցները, բաժանվելով թեմատիկ խմբերի, քննարկման արդյունքում վեր հանեցին լուծում պահանջող մի շարք խնդիրներ : Հանդիպման արդյունքում որոշվեց մշակել առաջարկությունների վերջնական փաթեթ, և այն փոխանցել ԱՌՆ ազգային ռազմավարության թեմատիկ խմբին՝ հետագա աշխատանքներն ապահովելու համար:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: