ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2013թ. թիվ 44-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության Նախագահի  1997 թվականի մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով, հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի գրությունը`

Ո ր ո շ ու մ    եմ.

1. ՀՀ Լոռու մարզպետի 2013 թվականի հունվարի 29-ի Աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմ ձևավորելու մասին թիվ 12-Ա որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ                                                   Ա.ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

2013թ. մարտի 21

ք.Վանաձոր

Leave a Reply