ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄԻ

Հաստատում եմ

Հայաստանի Հանրապետության Շիրակի

 մարզպետ  ____________ Ա. Գիզիրյան

<<——->> ——————— 2012թ.

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄԻ

 

 I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Աղետների ռիսկերի նվազեցման Շիրակի մարզային թիմը (այսուհետև թիմ) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ԱՌՆ ազգային ռազմավարության իրականացման ոլորտում համակարգող մարմին:
  2. ԱՌՆ մարզային թիմին հաշվետու են մարզի համայնքային թիմերը:
  3. Թիմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
  4. Թիմին կից` թիմի անդամների կողմից լիազորված ներկայացուցիչների ընդգրկմամբ կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր: Անհրաժեշտության դեպքում թիմի աշխատանքներին կարող են ներգրավվել հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների մասնագետներ և փորձագետներ:

 

II ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Թիմի խնդիրներն են`

1)    աջակցել աղետակայուն մարզ ձևավորելու գործընթացին՝ նպաստելով մարզի բնակչության մեջ աղետներին դիմակայման և անվտանգության մշակույթի ձևավորմանը,

2)    առաջնորդել մարզում ԱՌՆ գործընթացները,

3)    ներկայացնել առաջարկություններ ԱՌՆ խնդիրների լուծման վերաբերյալ,

4)    կազմել և հաստատել ԱՌՆ ուղղված գործողությունները և զարգացման պլանները,

5)    հստակեցնել և կանոնակարգել մարզում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված  գործողություններում ընդգրկված կազմակերպությունների գործառույթները, դերերը, իրավասություններն ու պատասխանատվությունները:

6)    համակարգել ԱՌՆ համայնքային թիմերի գործունեությունը,

7)    ապահովել աղետների ռիսկի նվազեցման դրույթների ներառումը և կիրառումը մարզի զարգացման ծրագրերում,

8)    նպաստել մարզի կրթական և առողջապահական հիմնարկ ձեռնարկությունների աղետների պատրաստվածության և ռիսկերի նվազեցման մակարդակի բարձրացմանը և զարգացմանը,

9)    աջակցել համայնքներին՝ ԱՌՆ հիմնախնդիրները ներառելու համայնքային զարգացման քառամյա պլաններում,

10) նպաստել մարզի բնակչության մոտ աղետներից պաշտպանվելու անվտանգության կուլտուրայի ձևավորմանը:

11) զարգացնել մարզում մոնիթորինգի, կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերը,

12) մշակել և իրականացնել շարունակական ծրագրեր՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցման ոլորտին առնչվող կարողությունների զարգացմանը մարզի համայնքներում,

13) պարբերաբար տեղեկատվության տրամադրել ԱՌՆԱՊ հիմնադրամին

 

III ԹԻՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

  1. Թիմը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
  2. Թիմի նիստերը հիմնահարցերի վերաբերյալ անցկացվում են կիսամյակը մեկ, իսկ ընթացիկ հարցերի վերաբերյալ ` ըստ դրանց առաջացման անհրաժեշտության:
  3. Թիմի նիստերն իրավազոր են թիմի անդամների առնվազն կեսից ավելի մասնակցության դեպքում:
  4. Թիմի աշխատանքները կազմակերպում և նիստերը վարում է թիմի ղեկավարը:

10. Թիմը իր նիստերի ընթացքում ընդունում է որոշումներ:

11. Թիմի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայնով:

12. Թիմի որոշման վերաբերյալ թիմի անդամը կարող է ունենալ հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:

13. Թիմն ունի քարտուղար, որը արձանագրում է թիմի նիստերը և նախապատրաստում թիմի աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

IV ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

14. Թիմի ղեկավարը`

1) հրավիրում և վարում է թիմի նիստերը: Բացակայության դեպքում թիմի ղեկավարի լիազորությունները իրականացնում է թիմի ղեկավարի տեղակալը,

2) ապահովում է թիմի բնականոն գործունեությունը,

3) թիմին է ներկայացնում նիստերի օրակարգերի նախագծերը,

4) համակարգում է թիմի աշխատանքը:

 

V ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

15. Թիմի անդամները`

1) իրավունք ունեն`

ա. թիմի քնարկմանը ներկայացնել հարցեր,

բ. ներկայացնել թիմի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ,

գ. ծանոթանալու նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են`

ա. մասնակցել թիմի աշխատանքներին,

բ. կատարել թիմի որոշումները, ղեկավարի հանձնարարականները:

 

VI ԹԻՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

16. Թիմի քարտուղարը

1) ապահովում է թիմի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը,

2) կազմակերպում է թիմի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում միջոցառումների իրականացումը, թիմի նիստերի գումարման նախապատրաստման աշխատանքները,

3) ապահովում է նիստերի արձանագրության կազմումը,

4) ապահովում է թիմի գործունեության մասին տեղեկատվության տարածումը,

5) սահմանում է հսկողություն թիմի որոշումների իրականացման աշխատանքների նկատմամբ,

6) թիմի ղեկավարին է ներկայացնում հաշվետվութուն իրականացված աշխատանքների վերաբերյալ,

7) կազմակերպում է ԱՌՆ համայնքային թիմերից ստացվող նյութերի հավաքում, մշակում և ներկայացում թիմի քննարկմանը,

8) առաջարկություններ է ներկայացնում, ըստ ուղղությունների, աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ ԱՌՆ ոլորտում ի հայտ եկած հրատապ խնդիրների լուծման, ինչպես նաև հիմնական խնդիրների իրականացման համար:

Աշխատանքային խմբերի կազմը հաստատում է թիմի նիստը կամ թիմի ղեկավարը` նիստերի միջև ընկած ժամանակահատվածում,

9) թիմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:

 

VII ԹԻՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

17. Թիմի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության Շիրակ մարզպետի որոշմամբ:

Ավելացնել կարծիք