ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ  ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ  ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Աղետների ռիսկերի նվազեցման հանձնաժողովը(այսուհետև հանձնաժողով) հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզում աղետների ռիսկերի նվազեցման (այսուհետ՝ ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման ոլորտում համակարգող մարմին:

2. ԱՌՆ հանձնաժողովին հաշվետու են մարզի համայնքային հանձնաժողովները:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

4. Հանձնաժողովին կից` հանձնաժողովի անդամների կողմից լիազորված ներկայացուցիչների ընդգրկմամբ կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին կարող են ներգրավվել հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների մասնագետներ և փորձագետներ:

 

II Հիմնական խնդիրները

 

  1. Հանձնաժողովի խնդիրներն են`

1)    աջակցել աղետակայուն մարզ ձևավորելու գործընթացին՝ նպաստելով մարզի բնակչության մեջ աղետներին դիմակայման և անվտանգության մշակույթի ձևավորմանը,

2)    առաջնորդել մարզում ԱՌՆ գործընթացները,

3)    ներկայացնել առաջարկություններ ԱՌՆ խնդիրների լուծման վերաբերյալ,

4)    կազմել և հաստատել ԱՌՆ ուղղված գործողությունները և զարգացման պլանները,

5)    հստակեցնել և կանոնակարգել մարզում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված  գործողություններում ընդգրկված կազմակերպությունների գործառույթները, դերերը, իրավասություններն ու պատասխանատվությունները:

6)    համակարգել ԱՌՆ համայնքային թիմերի գործունեությունը,

7)    ապահովել աղետների ռիսկի նվազեցման դրույթների ներառումը և կիրառումը մարզի զարգացման ծրագրերում,

8)    նպատել մարզի կրթական և առողջապահական հիմնարկ ձեռնարկությունների աղետների պատրաստվածության և ռիսկերի նվազեցման մակարդակի բարձրացմանը և զարգացմանը,

9)    աջակցել համայնքներին՝ ԱՌՆ հիմնախնդիրները ներառելու համայնքային զարգացման քառամյա պլաններում,

10) նպաստել մարզի բնակչության մոտ աղետներից անվտանգության կուլտուրայի ձևավորմանը:

11) զարգացնել մարզում մոնիթորինգի, կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերը,

12) մշակել և իրականացնել շարունակական ծրագրեր՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցման ոլորտին առնչվող կարողությունների զարգացմանը մարզի համայնքներում,

13) պարբերաբար տեղեկատվության տրամադրել ԱՌՆԱՊ հիմնադրամին

 

 

 

III Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում

 

  1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
  2. Հանձնաժողովի նիստերը հիմնահարցերի վերաբերյալ անցկացվում են կիսամյակը մեկ, իսկ ընթացիկ հարցերի վերաբերյալ ` ըստ դրանց առաջացման անհրաժեշտության:
  3. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի մասնակցության դեպքում:
  4. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և նիստերը վարում է հանձնաժողովի ղեկավարը:
  5. Հանձնաժողովը իր նիստերի ընթացքում ընդունում է որոշումներ:
  6. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայնով:
  7. Հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ունենալ հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:
  8. Հանձնաժողովն ունի քարտուղար, որը արձանագրում է հանձնաժողովի նիստերը և նախապատրաստում հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

IV Հանձնաժողովի ղեկավարը

 

14. Հանձնաժողով ի ղեկավարը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստը: Իր բացակայության դեպքում հանձնաժողովի ղեկավարի լիազորությունները իրականացնում է հանձնաժողովի ղեկավարի տեղակալը,

2) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը,

3) հանձնաժողովին է ներկայացնում նիստերի օրակարգերի նախագծերը,

4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:

V Հանձնաժողովի անդամները

 

15. Հանձնաժողովի անդամները`

1) իրավունք ունեն`

ա. հանձնաժողովի քնարկմանն ներկայացնելու հարցեր,

բ. ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ,

գ. ծանոթանալու նիստերի արձանագրություններին,

2) պարտավոր են`

ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,

բ. կատարել հանձնաժողովի որոշումները, ղեկավարի հանձնարարականները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

VI Հանձնաժողովի քարտուղարը

 

16. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի

պատրաստումը,

2) կազմակերպում է հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում միջոցառումների իրականացումը, հանձնաժողովի նիստերի գումարման նախապատրաստման  աշխատանքները,

3) ապահովում է նիստերի արձանագրության կազմումը,

4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը,

5) սահմանում է հսկողություն հանձնաժողովի որոշումների իրականացման աշխատանքների մասին,

6)հանձնաժողովի ղեկավարին է ներկայացնում հաշվետվութուն իրականացված աշխատանքների  մասին.

7) կազմակերպում է ԱՌՆ համայնքային հանձնաժողովներից ստացվող նյութերի հավաքում, մշակում և ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը,

8) առաջարկություններ է ներկայացնում, ըստ ուղղությունների, աշխատանքային խմբերի

ստեղծման վերաբերյալ ԱՌՆ ոլորտում ի հայտ եկած հրատապ խնդիրների լուծման,

ինչպես նաև հիմնական խնդիրների իրականացման համար: Աշխատանքային խմբերի

կազմը հաստատում է հանձնաժողովի նիստը կամ հանձնաժողովի ղեկավարը` նիստերի միջև ընկած  ժամանակահատվածում,

9)հանձնաժողովի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:

VII Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է ՀՀ Սյունիքի մարզպետի որոշմամբ:

 

 

 

 

 

 

                          ՀՀ Սյունիքի մարզպետարանի

                     աշխատակազմի ղեկավար                                                                        Ռ. Ղազարյան

 

Ավելացնել կարծիք