ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

“­­13” նոյեմբերի 2012թ                                                                                                      №159 -Ա

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ  ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ  ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության  2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությունը և աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին»  N281-Ն որոշման դրույթնեըի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի N100-Ա հրամանի, ո ր ո շ ո ւ մ   ե մ՝

1. Հաuտատել`

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատանքները համակարգող հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N1 հավելվածի:

2) Սյունիքի մարզի աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատանքները համակարգող  հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N2 հավելվածի:

2. Հանձնաժողովին`

1) աշխատանքներ տանել  մարզային և համայնքային խնդիրները  աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարական  ծրագրերում ներառելու ուղղությամբ և հետամուտ լինելու դրանց  լուծմանը,

2) համապատասխան միջոցներ ձեռնարկել և օժանդակել մարզի համայնքներում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված  գործառույթների  իրականացմանը:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին՝

1) առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովում ընդգրկված մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում համապատասխան լրացումներ կատարելու վերաբերյալ,

2)  ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ  գործառույթների իրականացումը:

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ                                 Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ

2012թ. նոյեմբերի  13

ք. Կապան

Ավելացնել կարծիք