11033920_772676059495762_9141166632630264538_n

Աշխատանքային հանդիպում Վայոց Ձորում

Սույն թվականի մարտի 23-ին աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վայոց Ձորի մարզի 10 թիրախային համայնքներում իրականացված <<Տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման արդյունքների>> վերաբերյալ:
Հանդիպումը կազմակերպվել էր Օքսֆամի, <<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ-ի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության կողմից:

Գնահատումն իրականացվել է Եվահանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) և Օքսֆամի կողմից ֆինանսավորվող <<Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությունը>> ծրագրի շրջանակներում՝ <<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ-ի, ԼՈՌԷ ՀԿ-ի և <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ-ի համագործակցությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց <<Տեղական մակարդակում ռիսկի կառավարում>> (ՏՄՌԿ) մոդելի դերը և կարևորությունը, որը օգնում է բացահայտել առկա խնդրները և տալ այդ խնդիրների լուծման համար համապատասխան ուղիներ: Հանդիպման ընթացքում քննարկվեց <<Համայնքային ռիսկի գնահատման>> վկայականի հարցը, թիրախային համայնքներին հանձնվեցին իրենց համայքներում իրականացված ՏՄՌԿ գնահատման անդյունքները:
Գնահատման արդյունքների հիման վրա <<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ-ն, շահագրգիռ գործընկերների հետ համատեղ, կընտրի համայնքների գերակա ռիսկերը՝ փոքրածավալ շինարարական աշխատանքներ իրականցնելու նպատակով:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: