11082924_893418654054825_1823853941_n

Աշխատաժողով <<Ստեփանավան քաղաքի դիմակայունություն. քաղված դասերը>> թեմայով

Սույն թվականի մարտի 25-26 Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը Ստեփանավանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) հետ համատեղ իրականացրեց «Ստեփանավան քաղաքի դիմակայունություն. քաղած դասերը» թեմայով աշխատաժողով։
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, Լոռէ փրկարար ջոկատից, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Սեյվ դը չիլդրեն և Օքսֆամ միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներից, ինչպես նաև Վորլդ Վիժնի Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի դիմակայունության ոլորտի համակարգող Էլզա Կառնաբին և քաղաքային զարգացման խմբի ղեկավար Ալինե Ռահբանին։

Աշխատաժողովի նպատակն էր Ստեփանավան քաղաքի դիմակայունության կառուցման գործընթացի շահագրգիռ կողմերի ծրագրի ընթացքում ձեռք բերված փորձի և գաղափարների ներկայացումը:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի և քննարկում ծավալեցին կայունություն, հաշվետվողականություն և գործընկերության ամրապնդում հարցերի շուրջ: Յուրաքանչյուր խումբ հանդես եկավ իր ելույթով՝ ներկայացնելով Ստեփանավան քաղաքում մինչ օրս իրականացված աշխատանքները, քաղված դասերը և տվեցին համապատասխան առաջարկություններ, որոնք կկիրառվեն հետագա գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար, ինչպես նաև ներկայացվեց 2015 թ-ի մարտին Ճապոնիայի Սենդայ քաղաքում տեղի ունեցած աղետների ռիսկի նվազեցմանը նվիրված համաշխարհային 3-րդ կոնֆերանսի արդյունքները, որտեղ Ստեփանավան քաղաքը ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի կողմից պագևատրվեց քաղաքի <<Դերային մոդել>> վկայականով և հաստատվեց Հյոգոյի գործողությունների ծրագիր 2-ը (ՀԳԾ-2)։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: