11127860_859432610785412_294535596_o

Մոնիթորինգ-այց Վայոց Ձոր

Ս/թ ապրիլի 1-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Օքսֆամ-ի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն՝ իր աշխատանքային խմբով, ՀՀ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետ՝ Տիգրան Պետրոսյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Եղեգնաձորի և Վայքի ղեկավարները, ներկայացուցիչներ «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ից, ինչպես նաև Օքսֆամ-ի Հումանիտար ծրագրի Հայաստանի և Վրաստանի կոորդինատոր Աննա Պալոնկան:

Հանդիպմումը կազմակերպել էր Օքսֆամ Հայաստանը «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ի և մարզային փրկարարական վարչության հետ համատեղ:
Հանդիպման ընթացքում մարզպետին ներկայացվեցին համայնքերում իրականացված ծրագրերը, դրանց արդյունքները, համայնքների լիարժեք զարգացմանը խոչնդոտող խնդիրները:
Հանդիպումից հետո Վայոց Ձորի Արփի համայնքում տեղի ունեցավ ուսումնավարժանք «Դպրոցի աշակերտների և անձնակազմի տարահանումն ու փրկարարական աշխատանքների իրականցումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Ուսումնավարժանքի կազմակերպիչները, որպես երկրաշարժի երկրորդային հետևանք նախատեսել էին հրդեհի առաջացումը:
Ուսումնավարժանքի ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմով հանդես եկան մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ տարհանման, առաջին օգնության և որոնողափրկարական աշխատանքներ իրականացնելով:
Այնուհետեև Արփիի հիմնական դպրոցում անցկացվեց ԱՌՆ թեմայով մրցույթ-վիկտորինա: Մրցույթին մասնակցում էին Արփի, Գետափ, Ագարակաձոր, Արենի համայնքների դպրոցների աշակերտները, ովքեր աչքի ընկան իրենց առաջադիմությամբ:
Մրցույթի վերջում մասնակիցները ստացան պատվոգրեր, շնորհակալագրեր և մրցանակներ:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: