11156809_902268293169562_1660473620_n

Աշխատանքային հանդիպումներ Կոտայքի մարզի համայնքներում

Ս/թ ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի, Նոր Արտամետ և Մրգաշեն համայնքների գյուղապետարաններում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ:
Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին համայնքներին սպառնացող վտանգները , խոցելիության տարրերը, աղետներին դիմակայելու համար անհրաժեշտ կարողությունները, որոնք առկա են համայնքներում :
Հանդիպումներին ներկա էին ներկայացուցիչներ Կոտայքի մարզի փրկարարական վարչությունից, «Լոռէ» փրկարար ջոկատից, «ԱՌՆԱՊ» հիմնադրամից և գյուղապետարաններից:
Հանդիպումներին զուգահեռ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) Ստեփանավան քաղաքի ուսումնական կենտրոնի ուսանողները և ՏԿԱԻՆ կամավորները նշված համայնքների բնակչների հետ անցկացրեցին հարցումներ՝ համայնքին սպառնացող վտանգների վերաբերյալ :
Հարցումների և քննարկումների արդյունքների հիման վրա կմշակվեն համապատասխան քայլեր` ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: