IMG_20150415_142135 - Copy

«Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր» թեմատիկ խմբի աշխատանքային հանդիպում

Ս/թ ապրիլի 15-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ <<Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցեր» թեմատիկ խմբի հերթական աշխատանքային հանդիպումը: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել նոր գործընկերոջ՝ Հայ օգնության միության (ՀՕՄ) առաջարկները ապագա համագործակցության ու համատեղ ծրագրերի համար: Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամից, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակաների նախարարությունից, ՀՕՄ-ից, «Ունիսոն» և «Լիարժեք կյանք» ՀԿ-ներից, Զբաղվածության պետական ծառայության գործակալությունից, «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ից և Օքսֆամի հայաստանյան գրասենյակից: Հանդիպման ընթացքում ՀՕՄ-ի ներկայացուցիչները խոսեցին իրենց կազմակերպության մասին, ներկայացրեցին իրենց գործունեության ոլորտները և առաջարկեցին սկսել նոր ծրագիր կապված հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց զբաղվածության և ԱՌՆ ոլորտում նրանց առնչվող խնդիրների հետ: Ներկաների հետ գաղափարը քննարկելուց հետո որոշվեց. • Ապրիլի 24-ից հետո ՀՕՄ-ը կներկայացնի ծրագիրը: • ԱՌՆԱՊ-ը առաջարկված ծրագիրը կշրջանառի գործընկերների մեջ: • Ծրագրին ծանոթանալուց հետո գործընկերների կողմից կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: • Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի ևս մեկ հանդիպում ծրագրի քննարկման համար: