ԱՌՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ/ԱՌՆԱՊ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ

ՆՊԱՏԱԿԸ
• Վերանայել և զարգացնել ճգնաժամային կառավարման ազգային ստանդարտները՝ համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին:
• Նպաստել այդ ստանդարտների ընդունմանը կառավարության կողմից և օժանդակել դրանց կիրառմանը:

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
• Կամավորություն,
• Գործունեության թափանցիկություն,
• Շահագրգիռ կողմերի ներգրավվածություն,
• Հավասարություն,
• Որոշումների ընդունման համաձայնեցվածություն,
• Հետադարձ կապ:

ԽՆԴԻՐՆԵՐԸ
• Հիմնավորել ազգային ստանդարտների վերանայման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման արդիականությունը,
• Վեր հանել ազգային ստանդարտների վերանայման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման հիմնախնդիրները,
• Մշակել գործողությունների պլան,
• Մշակել իրականացման մեխանիզմները,
• Ապահովել հետադարձ կապ:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ունենալ ճգնաժամային կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան ազգային ստանդարտներ՝ ապահովելով աղետների դեպքում գործելու ճկուն մեխանիզմներ:

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
• Տեղեկանալ թեմատիկ խմբի գործունեության և միջոցառումների մասին,
• Առաջարկներ ներկայացնել գործունեության բարելավման նպատակով,
• ԱՌՆ կրթական ծրագրերի առաջարկություններ ներկայացնել:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Կանոնավոր մասնակցել թեմատիկ խմբի աշխատանքներին,
• Առաջարկներ ներկայացնել թեմատիկ խմբում քննարկվող փասթաթղթերի վերաբերյալ,
• Առաջնորդվել տեմատիկ խմբի կողմից հաստատված սկզբունքներով:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Պարբերաբար ըստ անհրաժեշտության: