17722_908133125892042_7908573486451047978_n

Դաշտային ուսումնավարժանք Շիրակի մարզում

Ս/թ հունիսի 24-ին «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Կապս համայնքում տեղի ունեցավ դաշտային ուսումնավարժանք, որը ֆինանսավորվում էր Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության և բնակչության պաշտպանության վարչության գրասենյակի (DIPECHO) կողմից :

Միջոցառման նպատակն էր՝
• Կատարելագործել և ամրապնդել համայնքային արձագանքման թիմերում ԱՌՆ տեսական և գործնական գիտելիքները:
• Ամրապնդել և բարձրացնել միջհամայնքային համագործակցության մակարդակը:
Ուսումնավարժանքին մասնակցում էին համայնքային արձագանքման 18 կամավորական թիմերը: Ուսումնավարժանքի ընթացքում թիմերը ցուցադրեցին իրենց գիտելիքները և հմտությունները՝ իրականացնելով առաջին օգնության ցուցաբերում տուժածներին, գետանցում ուժեղ հոսքի պայմաններում, պայմանական տուժածների դուրսբերում ավտոմեքենայից և անցան ԱՌՆ թեստավորում:
Ուսումնավարժանքը ղեկավարում էր՝ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը՝ Հայակական Կարմիր խաչի ընկերության և Լոռէ փրկարար ջոկատի աջակցությամբ: