11235060_1676746912548707_5715906149625254119_o

Քննարկում ԱՌՆ Մարզային թիմերի (ՄԹ) կարողությունների զարգացման վերաբերյալ

Ս/թ հուլիսի 24-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում (ՏԿԱԻՆ) տեղի ուենցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր քննարկել աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) մարզային թիմերի (ՄԹ) աշխատամքների արդյունավետության բարձրացման և համակարգման խնդիրները, իմանալ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական դիրքորոշումը այս հարցում և թե ինչպես կարող են միջազգային և հասարակական կազմակերպությունները աջակցել այս խնդիրների լուծմանը:

Հանդիպմանը ներկա էին ՏԿԱԻ նախարարությունից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակից, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամից, Վորլդ Վիժնի հայաստանյան գրասենյակից և Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզային փրկարարական վարչություններից:
Հանդիպման ընթացքում խոսվեց ԱՌՆ ՄԹ-երի կողմից մինչ օրս կատարած աշխատանքների, խոչընդոտող գործոնների, Սենդային գործողությունների ծրագրի և այդ ծրագրի հիման վրա մշակվող ԱՌՆ ազգային ռազմավարության մասին:
Քննարկման ընթացքում առաջարկվեց.
• Հստակեցնել ԱՌՆ ՄԹ-ների կարողությունների զարգացման պատասխանատուների ֆունկցիոնալ պարտականությունները:
• ԱՌՆԱՊ շրջանակներում ստեղծել խումբ, որը կմշակի մեխանիզմ, ըստ որի ԱՌՆ ՄԹ-երը կգործեն մշտական հիմքի վրա:
• Տալ առաջարկություններ, թե՞ ինչպես կարելի է զարգացնել ԱՌՆ ՄԹ-երի կարողությունները, ինչ կառուցվածք և գործառույթներ պետք է ունենա այն:
• Ուսումնասիրել Սենդայի գործողությունների շրջանակային փաթեթը և տալ առաջարկություններ:
Հանդիպման վերջում որոշվեց կազմակերպել հանդիպում ԱՌՆ ՄԹ կարողությունների զարգացման պատասխանատուների առջև դրված խնդիրները հստակեցնելու համար: