11898600_571684829639185_7507667922675370505_n

Հայտնի են «Իմ համայնքը պատրաստված եվ պաշտպանված է բնական աղետներից» թեմայով ֆոտոմրցույթի հաղթողները:

Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ՝ Օքսֆամը իր գործընկերների հետ միասին հայտարարել էր տարածաշրջանային ֆոտոմրցույթ «Իմ համայնքը պատրաստված և պաշտպանված է բնական աղետներից» թեմայով, որի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ օգոստոսի 20-ին:
Ֆոտոմրցույթը նպատակ ուներ խրախուսել այն երիտասարդ լուսանկարիչներին, ովքեր աշխատում են աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում:

Երիտասարդ տաղանդաշատ լուսանկարիչ Արթուր Գևորգյանի լուսանկարը համարվել է երկրորդը, ներկայացված 38 լուսանկարներից՝ իր տեղը զիջելով իր վրաց գործընկեր Մեհրաբ Ծաավաին: Մրցույթի երրորդ մրցանակակիրը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի երիտասարդ աշխատակցուհի Մարիամ Ասոյանն է:
Մրցույթը անցկացվել է Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում, որը տարածաշրջանային նախաձեռնություն է և իրականացվում է Հայաստանում և Վրաստանում: