IMG_7514

Դասընթաց «ԱՌՆ գործողությունների կայունության ապահովում» ծրագրի շրջանակներում

Ս/թ սեպտեմբերի 8-9-ը ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Աղետների ռիսկի վերլուծության» և «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» մեթոդաբանության վերաբերյալ դասընթաց:
Դասընթացը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի և նույն մարզի 7 համայնքների (Թումանյան, Ահնիձոր, Մարց, Աթան, Շամուտ, Քարինջ, Լորուտ) ներկայացուցիչների համար:
Դասընթացի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին ՀՀ-ում ԱՌՆ գործընթացների հետ և մանրամասն ներկայացնել ԱՌՎ/ՏՄՌԿ մեթոդաբանությունը:
Դասընթացը մաս է կազմում ԱՌՆԱՊ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամների կողմից իրականացվող «ԱՌՆ գործողությունների կայունության ապահովում» ծրագրի, որը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության գլխավոր վարչությունը՝ աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) շրջանակներում:
Դասընթացի առաջին օրը փորձագետները մասնակիցներին ներկայացրեցին Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրերը, ԱՌՆ ռազմավարության վերանայման ընթացակարգը, ԱՌՎ/ՏՄՌԿ մեթոդաբանության ընդհանուր կիրառման խնդիրները ՀՀ-ում, մեթոդաբանության մեջ ներառված հետազոտավերլուծական գործիքները և կիրառման տեխնիկան, համայնքային ԱՌՆ թիմերի ձևավորման մոտեցումները և համայնքի ռիսկի վկայականը: Երկրորդ օրվա ընթացքում համայնքի ներկայացուցիչները բաժանվելով փոքր խմբերի գործնակնում կիրառեցին ԱՌՎ/ՏՄՌԿ մեթոդաբանության մեջ ներառված գործիքները և վերջում ներկայցրեցին արդյունքները:
Ծրագրի հաջորդ փուլում մասնագիտացված խումբը (Լոռէ փրկարար ջոկատ) այց կկատարի վերոնշյալ համայնքներ՝ ՏՄՌԿ մեթոդաբանությունը կիրառելու նպատակով: