IMG_8392

Հոկտեմբերի 13. Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր

1989թ-ից ի վեր հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ԱՌՆ միջազգային օրը համարում է որպես միջոց ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար:

Հայաստանում նույպես նշում են ԱՌՆ միջազգային օրը: 2011թ-ից սկսած ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում կազմակերպվում է քարոզարշավ՝ նվիրված այս օրվան: Այս տարի այն սկսվել է հոկտեմբերի 6-ից և տևելու է մինչև դեկտեմբերի 16-ը:
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին ԱՌՆ միջազգային օրվա առթիվ մամլո ասուլիս է հրավիրել ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը:
Մամլո ասուլիսի տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝