12187801_1088976214486921_2273050793985812227_n

Միջոցառում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի ցերեկային կենտրոնում

Ս/թ. հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հերթական այցը «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Դիլիջանի ցերեկային կենտրոն:
Մոնիտորինգի այցի շրջանակներում կազմակերպվել էր տարհանման վարժանք, որին իր մեծ ներդրումն ունեցավ նաև Տավուշի մարզի փրկարարական վարչությունը: Այնուհետև կենտրոնի սաները ցուցադրեցին թատերական ներկայացում ԱՌՆ թեմայով և պարգևատրվեցին «Ես սովորում եմ դիմակայել» վերտառությունը կրող շքանշաններով:

Օքսֆամը նախատեսում է շարունակել Դիլիջանի և Իջևանի կենտրոնների, դպրոցների ուսուցիչների և աշակերտների ԱՌՆ գիտելիքների ու կարողությունների ընդլայնման, ինչպես նաև դպրոցների անվտանգության կրթական մոդելի կիրառման աշխատանքները: