P1060305 (1)

Աղետների ռիսկի նվազեցմանն ընդառաջ

Աղետների ռիկսկի նվազեցման միջազգային օրվա՝ հոկտեմբերի 13-ին նվիրված միջոցառումները ՀՀ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսվեցին նույն ակադեմիայի ռեկտոր փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանի հարցազրույցով: Պարոն Մաթևոսյանը հյուրընկալվել էր Հայաստանի հանրային առաջին հեռուստաալիքի «Առավոտ լուսո» հեռուստահաղորդաշին: Հարցազրույցը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ Հ1 (40-ից 57-րդ րոպեներ):

Հոկտեմբերի 16-ին և 23-ին ակադեմիայի ռեկտոր փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանը, փրկարարական ամբիոնի վարիչ փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը և նույն ամբիոնի փրկարարական ցիկլի դասախոս փ/ծ փոխգնդապետ Ռադիկ Մխիթարյանը ուսուցողական այցով եղել են Տավուշի մարզի թվով 19 համայնքներում ու համայնքային դպրոցներում:
Այցի նպատակն էր դպրոցներում ստեղծել աղետների ռիսկի նվազեցման անկյուններ:
Այցի ընթացքում դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին տրամադրվեց մեթոդական աջակցություն և համապատասխան պաստառներ, հուշաթերթիկներ, գրքույկներ ու այլ նյութեր:
Հանդիպումների ընթացքում պարզվեց, որ մի շարք դպրոցների տնօրեններ ու զինղեկներ նմանատիպ թեմաներով վերապատրաստումներ արդեն անցել էին ակադեմիայում: