IMG_3808

Մեկնարկեց «Աղետների ռիսկերի նվազեցումը Հարավային Կովկասում» ծրագրի 4-րդ փուլը

Հունիսի 28-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հարավային Կովկասի հաստատություններում և խոցելի համայնքներում աղետների ռիսկի նվազեցմանը» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո և Հայաստանում իրականացվում է Հայկական կարմիր խաչի ընկերության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունների կողմից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցությամբ:
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել համայնքների դիմակայունությունը բնական վտանգներից խոցելի ոլորտներում և ամրապնդել համայնքների դիմակայունությունը բնական և մարդածին աղետների նկատմամբ: Այն կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում՝ որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց:

Ծրագրի իրականացմանը կմասնակցեն կենտրոնական, մարզային և տեղական իշխանությունների համապատասխան մարմինները, որպեսզի ապահովվի ԱՌՆ-ն և կառավարումը մաս դառնա ազգային, տարածքային և տեղական մակարդակներում արտակարգ իրավիճակների կառավարման և կրթության պլանավորման գործընթացներում: Ծրագիրը, նաև, ուղղված է ամրապնդելու դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարողությունները աղետներին արձագանքման գործում, և արդյունքում նվազեցնելու աղետների ռիսկերը: Լայն շրջանակներով գործողություններ իրականացնելով ծրագիրը կխթանի աղետների ռիսկի նվազեցման ուղղոթյամբ աշխատող առաջատար կազմակերպությունների, պետական կառույցների, ԱՌՆ ազգային պլատֆորմի և Հարավային Կովկասում այլ ազգային և տարածաշրջանային կառույցների միջև համագործակցությունը:
Սա Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի կողմից ֆինանսավորման չորրորդ փուլն է: 2010 թվականից ի վեր բավականին արդյունքներ են գրանցվել ներառական և հատուկ դպրոցների և նախադպրոցական հաստատությունների և երեխաների խնամքի կենտրոնների խոցելիության նվազեցման գործում: Աջակցություն է տրամադրվել թիրախային համայքներին աղետների դիմակայունության բարձրացան համար, նպատակ ունենալով բարձրացնել այդ համայնքների կարողությունները՝ փրկելու մարդկային կյանքեր և կենսապափովման միջոցներ և մեղմելու աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունները: Ինպես նաև, համայնքնային դպրոցներում իրականացվել են տարհանման, հրշեջ պաշտպանության և այլ աղետների ռիսկի նվազեցան դասընթացներ և ուսուցողական այլ միջոցառումներ:

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության մասին
Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը աշխարհում մարդասիրական օգնության առաջատար դոնորներից է: Եվրոպական խորհրդի մարդասիրական օգնությունը տրամադրվում է կարիքների հիման վրա, աջակցելով աղետներից տուժած 120 միլիոն մարդկանց: Օգնությունը տրամադրվում է ավելի քան 200 մարդասիրական կազմակերպությունների միջոցով, օրինակ՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերություները, ՄԱԿ-ի կառույցների և ՀԿ-ների միջոցով: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ ec.europa.eu

«Փրկել կյանքեր և կենսապահովման միջոցները՝ պատրաստելով համայնքներին դիմակայել բնական աղետներին», սա գլխավոր սկզբունքն է, որով 1996 թվականից ի վեր Եվրոպական հանձնաժողովը առաջնորդվում է ԴԻՊԵԿՈ ծրագիրն իրականացնելիս:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով։