IMG_5767

Գենդերային հավասարությունը, իրավական եվ ինստիտուցիոնալ դաշտը, գենդերի ուղղորդման մեթոդաբանությունը

Սույն թվականի մարտի 3-ից 4-ը տեղի ունեցավ ”Գենդերային հավասարությունը, իրավական և ինստիտուցիոնալ դաշտը, գենդերի ուղղորդման մեթոդաբանություն” թեմայով դասընթաց, որը նախատեսված էր ԱՌՆ փորձագետների համար: Դասընթացը վարեց ՄԱԶԾ Գենդերի պատասխանատու Արմինե Հովհաննիսյանը:

Դասընթացին մասնակցեցին հետևյալ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ՕՔՍՖԱՄ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԶԾ, ԱՄՔՈՐ, ՍԵՅՎ ԴԸ ՉԻԼԴՐԸՆ, ԱՌՆԱՊ,Վորլդ Վիժն, ՔԱՐԴ, ՀՀ ԱՆ, ”Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա” ԲՀԿ, ”Ապավեն համայնքներին” ԲՀԿ:

Քննարկվեցին մի շարք թեմաներ, այդ թվում՝ գենդերային դերերը հասարակությունում, աղբյուրների հասանելիություն/վերահսկողություն, հնարավորությունների հավասարություն, գենդերային հավասարության տեսությունը, գաղափարների բացատրություն և այլն, զուգահեռներ տարվեցին գենդերի և ճգնաժամերի կանխման, մեղմացման, կայուն զարգացման միջև: Դասընթացի երկրորդ օրը քննարկվեցին նաև բնակչության ուսուցման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:
Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: