29243679

Սեմինար Դիլիջանի ԱՌՆ համայնքային պլատֆորմի ներկայացուցիչների համար

Ս/թ հոկտեմբերի 18-ին Դիլիջանի ԱՌՆ համայնքային պլատֆորմի (ԱՌՆՀՊ) մասնակիցների համար կազմակերպվեց և իրականացվեց «Աղետների ռիսկի կառավարման հիմունքներ» թեմայով ներածական սեմինար:

Սեմինարի նպատակն էր ներկայացնել աղետների ռիսկի կառավարման միջազգային և վերջիններիս տեղայնացման ձևաչափը:

Սեմինարին ներկայացվեցին հետևյալ թեմաներով զեկույցներ՝
• Կայուն զարգացման նպատակները և Սենդայի գործողությունների ծրագիրը,
• UNISDR-ի «Ինչպես դարձնել քաղաքները դիմակայուն» գլոբալ քարոզարշավը:
• «Աղետների ռիսկի կառավարում. ԱՌՆ բաղադրիչի ներառումը զարգացման ծրագրերում»,
• «Աղետի ռիսկի կառավարման միջազգային մոտեցումները և հայաստանյան փորձը»:

Դասընթացին ներկա էին թվով 29 մասնակից, որոնցից 16-ը տղամարդ, 13-ը` կին:
Դասընթացից առաջ և հետո իրականացվեց աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ մասնակիցների գիտելիքների գնահատում: Արդյունքների հիման վրա պարզ դարձավ, որ նախքան դասընթացը մասնակիցների գիտելիքները կազմում էր 20 տոկոս, դասընթացից հետո` 65 տոկոս: