ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆ ԵՎ ԱԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Ս/թ նոյեմբերի 22-ին Դիլիջանում տեղի ունեցավ վերապատրաստման սեմինար, որի նպատակն էր նպաստել քաղաքի ուսումնական հաստատությունների (ՈւՀ) «Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում (ԱԻ) գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը:

Հանդիպումը կազմակերպել էին Դիլիջանի քաղաքապետարանը, ՀՀ ԱԻՆ մարզային փրկարար ծառայությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրիը (ՄԱԶԾ), Համաշխարհային բանկը (ՀԲ), ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Դիլիջանի ԱՌՆ համայնքային պլատֆորմը և Լոռէ ՓՋ-ը՝ ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի կողմից «Կատալիտիկ ֆոնդ»-ի շրջանակներում ֆինանսավորվող «Ռիսկի գիտակցումով պայմանավորված քաղաքային զարգացում» ծրագրի շրջանակներում:

Ներկայացվեցին հետևյալ զեկույցները՝
– ՈւՀ ԱՌՆ և ԱԻ գործելու պլանը՝ որպես ՈւՀ համալիր անվտանգության բաղադրիչ,
– ՈւՀ ԱՌՆ և ԱԻ գործելու պլանի բաժիններ:

Աշխատանքային օրվա երկրորդ կեսին մասնակիցները բաժանվեցին խմբերի և գործնականում լրացրեցին ՈւՀ ԱՌՆ և ԱԻ գործելու պլանները, որից հետո անցկացվեց քննարկում առաջացած խնդիրների վերաբերյալ: Որոշում կայացվեց Դիլիջանի ԱՌՆ համայնքային պլատֆորմի և Լոռէ փրկարար կամավորական ջոկատի հետ համատեղ փորձարկել պլանները Դիլիջան քաղաքի բոլոր դպրոցներում և առաջարկությունները ներկայացնել ԱՌՆԱՊ շրջանակներում դեկտեմբերին նախատեսված ազգային սեմինարին, որին ներկա կգտնվեն ներկայացուցիչներ բոլոր մարզերից և մարզային փրկարար ծառայություններից: Վերջիններս հետագայում կօգնեն ՈւՀ ԱՌՆ և ԱԻ պլանների մշակման գործընթացին հանրապետության բոլոր դպրոցներում: