gov

Կառավարությունը հավանություն է տվել ԱՌԿ ազգային ռազմավարությանը

Ապրիլի 6, 2017թ։ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ կառավարությունը հավանություն տվեց Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությանը և ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրին։

ԱՌԿ ազգային ռազմավարության նպատակն է ձևավորել աղետակայուն երկիր՝ ապահովելով անհատի, հասարակության, համայնքիների անվտանգության աստիճանական բարձրացումն ու կայուն զարգացումը։

Ազգային ռազմավարությունը համապատասխանեցվել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին։
Գործընթացի մասին ավելի մանրամասն տես կից փասթաթղթերում։
1. Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն
2. Հիմնավորում
3. Ամփոփաթերթ