IMG_3411

«ԱՌՆ կրթություն մանկապարտեզներում» թեմայով դասընթաց Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում

ԱՌՆԱՊ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Կապանի դիմակայունության թիմի նախաձեռնությամբ կազմակերպվեց և իրականացվեց «ԱՌՆ կրթություն մանկապարտեզներում» թեմայով դասընթաց Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատությունում։

Դասընթացի նպատակն էր մանկապարտեզի երեխաներին փոխանցել ԱՌՆ գիտելիքներ, դարձնել նրանց այդ գիտելիքի կրողը և փոխանցողը եկող /հաջորդ սերունդներին։

Դասընթացն իրենից ներկայացնում էր տարատեսակ խաղերի, մուլտֆիլմերի և կարճամետրաժ տեսաֆիլմերի ամբողջություն։
Դասընթացը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը (DG ECHO)։

Դասընթացին իրականացմանը հետևեց մշտադիտարկման նպատակով Հայաստան ժամանած DG ECHO ներկայացուցիչ Սրդան Ստոյանովիցը։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: