IMG_9140-2

Աշխատաժողով Կապանում

Ս/թ ապրիլի 19-ին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և Կապանի դիմակայունության թիմը համատեղ կազմակերպել էին աշխատաժողով։

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող և Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) կողմից ֆինանսավորվող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագիրի արդյունքները։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ռիսկերի՝ GIS հենքի վրա հիմնված համակողմանի ուսումնասիրության գնահատման, տեղական մակարդակում ռիսկի կառավարման ուսումնասիրության արդյունքները, վաղ ազդարարման համակարգերի կատարելագործան աշխատանքները, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ինքնագնահատման արդյունքում հայտնաբերված խնդիրներն ու այդ խնդիրների ներառման գործընթացը քաղաքի զարգացման ծրագրում և այն։
Այնուհետև քննարկում ծավալվեց վերոնշյալ թեմաների շուրջ, հնչեցին առաջարկություններ հետագա աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էին մոնիթորինգ այցով Հայաստան ժամանած DG ECHO ներկայացուցիչ Սրդան Ստոյանովիցը, ներկայացուցիչներ ԱՌՆԱՊ հիմնադրամից, ՄԱԶԾ-ից, մարզպետարանից, քաղաքապետարանից, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից, Կապանում գործունեություն ծավալող ՀԿ-ներից, Գիտությունների ազգային ակադեմիայից, լրատվամիջոցներից և այլն։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել arnap.am հղումով: