risk_management

Հաստատվեց Տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը

ՀՀ կառավարության 2017 թ.-ի ապրիլի 6-ի թիվ 14 արձանագրային որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հավանության արժանացած աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի 4.2.1 և 6.2.3 կետերի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի թիվ 1106 հրամանով հաստատվել է «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման» կիրառական ուղեցույցը։

ՏՄՌԿ մեթոդաբանության կիրառական ուղեցույց մշակելու նախաձեռնությունը ՀՀ ԱԻՆ-ինն էր։ Կիրառական ուղեցույցը մշակելու հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ։

Ուղեցույցը մշակող թիմին աջակցություն է ցուցաբերել նաև «ԼոռԷ» փրկարար ջոկատ ՀԿ-ն, որը ՏՄՌԿ ուսումնասիրություն իրականացնող հիմնական կառույցն է Հայաստանում և ունի հարուստ փորձ այս գործընթացը իրականացնելու տեսանկյունից։

Կիրառական ուղեցույցի մշակման համար հիմք է հանդիսացել ՄԱԶԾ-ի և ՀՀ ԱԻՆ-ի համատեղ ջանքերով ստեղծված «Տեղական մակարդակում ռիսկի կառավարման» մեթոդաբանությունը։ ՏՄՌԿ մեթոդաբանությամբ ուսումնասիրություններ են իրականացվել 2012թ.-ից ի վեր Հայասատանի ավելի քան 200 համայնքներում։ Արդյունքները դրական էին, անհրաժեշտությունը՝ ապացուցված։

Այն իրենից ներկայացնում է մի շարք գործիքների և մեխանիզմների ամբողջություն, որի կիրառումը կօգնի համայնքին բացահայտել և գնահատել համայքին սպառնացող վտանգները, համայնքային զարգացման ծրագրերը կազմելիս հաշվի առնել բացահայտված ռիսկերը, ինչպես նաև կնպաստի աղետների ռիսկի կառավարման գործառույթների ապակենտրոնացմանը, աղետների ռիսկի նվազեցման մշակույթի ձևավորմանը և վերջնական արդյունքում դիմակայուն երկրի կառուցմանը։ Ուղեցույցի մշակման ժամանակ հաշվի են առնվել երեխաների, հատուկ կարիքներով անձանց, կանանց, տարեցների կարիքները։

ՏՄՌԿ կիրառական ուղեցույցը նախատեսված է Տեղական ինքնակառավարման մարմինների համար և հնարավորություն է տալիս համայնքին սեփական ուժերով իրականացնել ուսումնասիրություն՝ ստանալով նվազագույն մասնագիտական աջակցություն։

Ստորև ներկայացված են առնչվող նյութերը։
1. Նախարարի հրաման
2. Հավելված 1 Ուղեցույց
3. Հավելված 2- Հարցաթերթիկ բնակչության համար
4. Հավելված 3- Համայնքի անձնագիր
5.Հավելված 4- Հարցաթերթիկ համայնքի ղեկավարի համար
6. Հավելված 5- Հարցաթերթիկ դպրոցի տնօրինության համար
7. Հավելված 6- Հարցաթերթիկ աշակերտների համար
8. Հավելված 7- Հարցաթերթիկ ուսուցիչների համար
9. Հավելված 8- Հաշվետվության ձևաչափ