IMG_1191

«Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթաց Արմավիրի մարզում

Նոյեմբեր, 2017թ։ նոյեմբերի 4-ին Արմավիրի մարզի բուժաշխատողների և նոյեմբերի 8-ին փրկարար ծառայության աշխատակիցների համար իրականացվեց «Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթաց։

Դասընթացի նպատակն էր բուժաշխատողներին և փրկարարներին փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան կազմակերպել ու արտակարգ իրավիճակներում գտնվողներին, հատկապես` հղիներին ու ծննդաբերող կանանց, ցուցաբերել անհետաձգելի վերարտադրողական ծառայություններ, ինչը կնպաստի մայրական ու նորածնային մահացության ու հիվանդացության մակարդակի իջեցմանն ու կանխարգելմանը։

Դասընթացը կազմակերպել էր «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների և առողջպահության նախարարությունների աջակցությամբ։

Դասընթացի կազմակերպիչները ողջունեցին մասնակիցներին, ներկայացրին դասընթացի հիմնական նպատակը և կարևորությունը։ Այուհետև ներկայացվեց ներածական մի քանի զեկույցներ Հայաստանին սպառնացող վտանգների, աղետների ռիսկի նվազեցման գործընթացների կարևորության, Հայաստանի ԱՌԿ ռազմավարության և այս ռազմավարության իրականացման հարցում առողջապահության նախարարության դերի վերաբերյալ։

Հաջորդիվ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները սկսեցին բուն դասընթացը, ներկայացնելով հետևյալ զեկույցները՝
• «Սեռական և վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում»,
• «Միջազգային հիմնական հանձնարարականները Մոր և մանկան առողջության պահպանման համար ճգնաժամային իրավիճակներում»,
• «Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական ծառայությունների տրամադրում»,
• «ՄԻԱՎ/ՍՃՓՎ կանխարգելումը ճգնաժամային իրավիճակում»,
• «Կոմպլեքսային ծրագրերի պլանավորումը ՍՃՓՎ և ՄԻԱՎ-ի ոլորտում»,
• «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ՝ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար»:

Ցուցադրվեց ծննդաբերություն ընդունելու վերաբերյալ կարճամետրաժ տեսաֆիլմ ։

Մասնակիցների համար նախատեսված էին նաև մի շարք գործնական աշխատանքներ, ինչը հնարավորություն տվեց նրանց ամրապնդել յուրաքանչյուր զեկույցից ստացած գիտելիքները։

Դասընթացներին ընդհանուր թվով մասնակցեց 55 անձ, որից 25-ը՝ տղամարդ, 30-ը՝ կին։

Lուսանկարները` այստեղ: