IMG_1341

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՑ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ» ԾՐԱԳԻՐԸ

Նոյեմբերի 8, 2017թ. ԱՌՆ ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի նպատակն էր ներկայացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ մշակված «Ճգնաժամային հաղորդակցության և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ազգային ցանց» ծրագիրը, քննարկել այն և ստանալ առաջարկություններ՝ ծրագրի իրականացման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Հանդիպման ընթացքում առաջարկվեց ստեղծել համապատասխան թեմատիկ խումբ ԱՌՆԱՊ շրջանակներում, որի աշխատանքներին կներգրավվեն ներկայացուցիչներ ԱՌՆ և ԱԻ ոլորտում գործունեություն ծավալող կառույցներից, հեռուստաընկերություններից, ռադիոյից, թերթերի խմբագրություններից, անկախ լրագրողներ, բլոգերներ և այլն։

Հանդիպանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԻՆ-ից, JICA-ից, «ԱՌՆ ազգային պլատֆորմ» և ՕքսԵՋեն հիմնադրամներից, Սեյվ դը Չիլդրնի և Գերմանական կարմիր խաչի հայաստանյան գրասենյակներից և Audio-Visual ՀԿ-ից։

Լուսանկարները՝ այստեղ։