IMG_1418

ՄՇԱԿՎՈՒՄ Է «ԱՌՆ ՍԵՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ» ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

14.11.2017թ. ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել «ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի (ՍԳԾ) իրականացման մոնիթորինգի և գնահատման չափորոշիչների մշակման» թեմատիկ խմբի աշխատակարգը և ձևավորել նշված թեմատիկ խմբի կազմը։

Բացման խոսքով հանդես եկավ «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանն, ով ներկայացրեց հանդիպման նպատակը և անրադաձավ ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացան ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ մեկնարկած «Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի կարողությունների հզորացում» ծրագրին, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։

Հենց այս ծրագրի շրջանակներում է, որ նախատեսվում է մշակել ՍԳԾ իրականացման մոնիթորինգի և գնահատման չափորոշիչները, այդ չափորոշիչների ստանդարտ գործողությունների ընթացակարգերը և դրանց հիման վրա էլ ՍԳԾ իրականացման մոնիթրինգի և գնահատման էլեկտրոնային գործիքը։

Այնուհետև վերոնշյալ չափորշիչները մշակող փորձագետը ներկայացրեց թեմատիկ խմբի աշխատակարգի նախագիծը, քննարկվեց այն, հնչեցին բազմաթիվ առաջարկություներ։ Առաջարկությունները հավաքագրվել են, և պատրաստվում է աշխատակարգի վերջնական տարբերակը, որը շրջանառվելու է գործընկեր կառույցների շրջանում վերջնական համաձայնություն ստանալու նպատակով։

Թեմատիկ խմբի աշխատանքները համակարգելու են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ՃԿՊԱ), ՄԱԶԾ-ն և ԱՌՆԱՊ հիմնադրամը, իսկ գործունեության նպատակն է լինելու ԱՌՆ ՍԳԾ առաջնահերթ 4 գերակա ուղղություններում առկա 7 թիրախների կատարման նկատմամբ արդյունավետ մոնիթորինգի և գնահատման չափորոշիչների, համապատասխան մեխանիզմների մշակումն, ինչպես նաև մոնիթորինգի իրականացմանն օժանդակումը։

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԻՆ, ՄԱԶԾ, ԱՌՆԱՊ, ՄԱԿ-ի մանկական, ՕքսԵՋեն հիմնադրամներ, ՃԿՊԱ, Հայկական կարմիր խաչի ընկերություն և Հաբիթաթ Հայաստան կառույցներից։

Լուսանկարները՝ այստեղ։