HT1WywlFGhaXXagOFbXg

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՇԱԿԵԼԻՍ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ՆԱԵՎ ԱՌՆԱՊ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՄԱԶԾ-Ի ՀԱՄԱՏԵՂ ՓՈՐՁԸ

2017 թ-ի ամռանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հյուրընկալել էր ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի(ԱՌՆԱՊ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի(ՄԱԶԾ) ներկայացուցիչներին։

Հանդիպման նպատակն էր գյուղատնտեսության նախարարությանը ներկայացնել ՄԱԶԾ-ի և ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից դեռևս 2013 թ-ից մեկնարկված հակակարկտային ցանցերի ներդրման պիլոտային ծրագրերի արդյունքները։

Ընդհանուր առմամբ ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին վերջին 4 տարվա մշտադիտարկման արդյունքները, բացահայտված դրական և բացասական կողմերը։

Ներկայացվեց նաև ԱՌՆԱՊ հիմնադրամ-ՄԱԶԾ- ԱԳԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԵԿՈԼ ԲԱՆԿ միջև կնքված փոխհամագործակցության հուշագիրը՝ ֆերմերներին կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման համար ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու մասին։ Փոխհամագործակցության շրջանակներում ցանցերը ներկրվում են Իտալիայից ՄԱԶԾ-ի և «Կատալիտիկ ֆոնդի» ֆինանսավորմամբ։ Մանրամասները հղումով՝ arnap.am

Խոսվեց նաև․
• Հայաստանում հակակարկտային ցանցերի արտադրության գործարան կառուցելու մասին։ Համապատասխան ֆինասավողողի առկայության դեպքում գաղափարը կյանքի կկոչվի։
• Հակակարկտային ցանցերի որակի չափորոշիչներ սահմանելու մասին ։ Սա կարևոր է քանի, որ անորակ ցանցերի շուտ են շարքից դուրս գալիս և գյուղացին պարզապես կարող է իր հավատը կորցնել այդ ցանցերի նկատմամբ։
• Կառավարությունը կարող է 10 տարի շարունակ սուբսիդավորում տրամադրել գյուղացիներին՝ տարեկան 1000 հա այգիներ ցանցապատելու համար և այլն ։

ՀՀ գյուղատնեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը արդեն հաստատվել է կառավարության կողմից և կմեկնարկի 2018թ-ից։ Ծրագիրը տես այստեղ`minagro.am, կառավարության արձանագրային որոշումը՝ e-gov.am