Без названия

Հակակարկտային ցանցերի կիրառումը դրական ազդեցություն կունենա ֆերմերների սոցիալ տնտեսական վիճակի վրա

ԱՌՆ ազգային պլատֆորմի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցության շրջանակներում արդեն 25 ֆերմեր օգտվել են հակակարկտային ցանցեր ձեռք բերելու հնարավորությունից։ Ֆերմերների կողմից ցանցապատվել են խաղողի, խնձորի, ծիրանի, դեղձի այգիներ և մոշի, ելակի, ազնվամորու դաշտեր՝ ընդհանուր առմամբ մոտ 11 հա։ Հարցումների արդյունքում բոլոր ֆերմերները նշել են, որ հակակարկտային ցանցերի կիրառումը դրականորեն կանդրադառնա իրենց սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

Մեզ դիմած ֆերմերներից 2-ը կին էին, 23-ը տղամարդ։ Ընդհանուր առմամբ վերոնշյալ համագործակցության շրջանակներում տեղադրված հակակարկտային ցանցերի դրական ազդեցությությունից անուղղակի կերպով օգտվում են մոտ 110 մարդ (նկատի ունենք ընտանիքի անդամներին)։