24900160_2208524582708106_2797310869936863336_n

Աղետների ռիսկի նվազեցման գործընթացները ՃԿՊԱ մագիստրոսների ուսումնասիրության առարկա

Դեկտեմբեր, 2017թ․ Աղետների ռիսկի նվազեցման գործընթացները նաև ուսանողների ուշադրության կենտրոնում է։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այս ամիս տեղի ունեցավ մագիստրոսի կրթական ծրագրով պետական քննությունները։ Արդյունքում 34 ուսանող ստացան մագիստրոսի կոչում։

Ուսանողներից երեքին իրենց աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելու հարցում աջակցություն են ցուցաբերել «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աղետների ռիսկի նվազեցման մասնագետները և ՀՀ ԱԻՆ աշխատակիցները։

Ուսումնասիրությունները իրականացվել են հետևյալ թեմաներով՝
• Աղետների ռիսկի կառավարման կարողությունների գնահատման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում (Մարիամ Ասոյան),
• Էկոլոգիական բնույթի արտակարգ իրավիճակների կառավարման հարցը Հայաստանում (Վահան Հարությունյան),
• Օդանավակայանի և այլ կառույցների խոշոր աղետներին դիմակայելու կարողությունների ուսումնասիրությունը Հայաստանում (Մերի Սարուխանյան)։

Վերոնշյալ կազմակերպությունների աջակցությամբ ուսանողները մասնակցել են իրենց թեմաներին համապատասխան Հայաստանում իրականացված գործընթացներին, որը հնարավորություն է տվել նրանց ավելի խորը ուսումնասիրել ոլորտը, անձնական փորձի հիման վրա բացահայտել գործընթացների բացասական և դրական կողմերը։

Ուսումնասիրված թեմաները խիստ արդիական են Հայաստանի համար, իսկ մագիստրոսների տրված առաջարկությունները գործընթացը էլ ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից արժեքավոր։