WV

Հանդիպում Վորլդ Վիժնի Կապանի գրասենյակում

Դեկտեմբերի 18, 2017թ․ Վորլդ Վիժնի Սյունիքի մարզի ծրագրերի համակարգող Լենա Կարապետյանը հյուրընկալեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և ներկայացուցիչներին։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Համայնքային նորարարական երիտասարդական կենտրոն» ստեղծելու գաղափարը և քննարկել այս գաղափարի շրջանակներում համագործակցության հնարավորությունները։

«Համայնքային նորարարական երիտասարդական կենտրոն» հանդիսանալու է մի հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան զբաղվել ռոբոտաշինությամբ, քիմիայի, ֆիզիկային և կենսաբանության լաբարատոր փորձեր իրականացնելով, անօդաչու թռչող սարքերի (դրոն) պարզագույն մոդելներ ստեղծելով, կսովորեն դրոններով նկարահանումներ իրականացնել, նկարահանված ինֆորմացիան տեղափոխել համակարգիչ և կազմել GIS հենքի քարտեզներ, ինչպես նաև մշակել և իրականացնել բազաթիվ նորարարական գաղափարներ։

Քննարկման արդյունքում պարզվեց, որ Վորլդ Վիժնը նույպես զբաղվում է և հետաքրքված է նման գաղափարերի իրականացմամբ։ Վորլդ Վիժնի հայաստանյան գրասենյակը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ Կապանում ստեղծել է ինժիներական լաբարատորիա, որը ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԶԾ-ի կողմից «Համայնքային նորարարական երիտասարդական կենտրոն» ստեղծելու կոնցեպտուալ բաղադրիչներից մեկն էր։ Այդ պատճառով նաև քննարկվեց ինժիներական լաբարատորիան վերոնշալ կենտրոնի հետ միավորելու հնարավորությունը։

Արդյունքում որոշվեց ամնորյա տոններից հետո կազմակերպել հանդիպում, որին ներկա կլինեն բոլոր այն կառույցների ներկայացուցիչները, ովքեր ներդրում են ունենալու նորարարական կենտոնի ստեղծման գործում, իսկ հանդիպման նպատակը կլինի հասկանալ որ կառույցը ինչ պարտականություն կստանձնի կենտոնը ստեղծելու շրջանակներում։

Համայնքային նորարարական երիտասարդական կենտրոնը ստեղծվելու է «Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագիրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։