26056034_867262370101212_1180105300782409350_n

«Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարմանն ուղղված առաջարկություններ գյուղատնտեսության ոլորտում» թեմայով սեմինար-դասընթաց

Դեկտեմբերի 14-15-ին Երևանում 43 գյուղատնտեսական արտադրող խմբերի համար կազմակերպվեց «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարմանն ուղղված առաջարկություններ գյուղատնտեսության ոլորտում» թեմայով երկօրյա սեմինար-դասընթաց, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց հետևյալ թեմաները՝

1. Աղետների ռիսկի կառավարման գործընթացը տեղական մակարդակում,
2. Աղետների ռիսկի վերլուծություն,
3. Բնական և մարդածին վտանգների ու կլիմային փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության ոլորտում,
4. Վտանգների, խոցելիության և կարողությունների գնահատմում (գործնական),
5. Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարմանն ուղղված առաջարկություններ գյուղատնտեսության ոլորտում (գործնական)։
25660391_867262363434546_1119244357565821399_n
Դասընթացը կազմակերպվել էր ENPARD ծրագրի շրջանակներում և իրականացվեց «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետների կողմից։