IMG_1832

«ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման գործընթացը Հայաստանում» թեմայով հանդիպում քննարկում ՀՀ ԱԻ նախարարությունում

Դեկտեմբերի 22, 2017թ․ Հանդիպում-քննարկում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում «Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարության իրականացման գործընթացը Հայաստանում» թեմայով, որի նպատակն էր քննարկել ԱՌԿ ազգային ռազմավարությունից բխող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ոլորտային խնդիրները, ինչպես նաև «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի հնարավոր աջակցության շրջանակները։
IMG_1849

Հանդիպման ընթացքում ներկայացվեց երկու զեկույց․

1. ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման մոնիթորինգի և գնահատման չափորոշիչները (ներկայացնող՝ Արա Ասլանյան, ՀՀ ԱԻՆ)․
Քննարկվեցին զեկույցի հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝
• ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման վերբերյալ այլ նախարարություններից տեղեկատվության ստացման արդյունավետ մեխանիզմների ներդնումը,
• համայնքները պետք է ներկայացնեն հաշվետվություն իրենց հնգամյա զարգացման ծրագրերում աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներդրման և դրանց ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, սակայն ոչ բոլոր համայնքներն են ԱՌՆ ներառել իրենց զարգացման ծրագրերում,
• չկա միասնական հաշվետվության ձևաչափ, որն անհարժեշտ է համայնքերից միատեսակ տեղեկատվություն ստանալու, վերլուծելու և դասակարգելու համար,
• և այլն։

2. Բոն քաղաքում ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի (ՍԳԾ) շրջանակներում տեղի ունեցած աշխատաժողովի արդյունքները (ներկայացնող՝ Մարգարիտա Հակոբյան, ՍԳԾ ազգային համակարգող, ՀՀ ԱԻՆ)։
Խոսվեց ՍԳԾ մոնիթորինգի առցանց հարթակի մասին, որտեղ յուրաքանչյուր երկիր պետք է ներբեռնի ազգային մակարդակում ՍԳԾ իրականացման մոնիթորինգի արդյունքները։ Առցանց հարթակը հասանելի կլինի 2018թ-ի մարտի 1-ից և մինչև մարտի 31-ը պետություններին հնարավորություն է տրվելու մուտքագրել 2017թ.-ի ՍԳԾ-ի 5 թիրախի վերաբերյալ տվյալները, մյուս 2 թիրախի և 2015, 2016 թթ.-ների վերաբերյալ տվյալները պետությունները կմուտքագրեն հոկտեմբերին։ Հոկտեմբեր ամսին մուտքագրված տվյալների արդյունքները ներկայացվելու են 2019 թ.-ին ԱՌՆ գլոբալ պլատֆորմի ժամանակ։IMG_1836

Խոսվեց նաև ՍԳԾ ազգային համակարգման ձևաչափերի մասին։ Առաջարկվեց ՍԳԾ ազգային համակարգումն իրականացնել խորհրդի կողմից, որտեղ ներգրավված կլինեն տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Մ․ Հակոբյանը ներկայացրեց նաև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել աշխատաժողովի ժամանակ։
IMG_1839

Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։
Նախատեսվում է նմանատիպ հանդիպում քննարկումները կազմակերպել նաև այլ նախարարություններում։