IMG_4012

Փորձարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման պլանի նախագիծը

Փորձարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի նախագիծը։

Այս անգամ փորձարկումները կիրկանացվեն Կապան համայնքի թիվ 1, 4 և 9-ը ՆՈՒՀ-երում։ Նպատակն է բացահայտել ՆՈՒՀ ԱՌԿ պլանի նախագծում առկա թերությունները և այդ բացահայտումները հաշվի առնելով վերջնականացնել այն։

Որպեսզի բացահայտվի նաև պլանի մատչելիությունը ամբողջ պլանը մշակվելու է ՆՈՒՀ անձնակազմի կողմից և միայն խիստ անհրաժեշտության դեպքում է, որ ՀՀ ԱԻՆ աշխատակիցները կտարամադրեն խորհրդատվություն։
Այսօր՝ փետրվարի 26-ին, գործընթացը սկսվեց Կապանի թիվ 9 ՀՈԱԿ-ում։

Պլանի նախագծի փորձարկմանը այս անգամ աջակցում են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։

Պլանի մշակման գործընթացին ներգրավված են ներկայացուցիչներ ՀՀ ԱԻՆ-ից, ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունից, Կապանի ՆՈՒՀ-երից և դպրոցներից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից և ԱՌՆԱՊ հիմնադրամից։