IMG_4278

Կապանում իրականացվող ԱՌՆ գործընթացներին ներգրավված են ուսանողներ և ակտիվ երիտասարդներ

Մարտի 1, 2018թ․։ Տեղի ունեցավ Կապանի համայնքային դիմակայունության թիմի հերթական հանդիպումը, որի նպատակն էր ներկայացնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՌՆ ազգային պլատֆորմի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի Կապանում իրականացվող բաղադրիչները, լսել թիմի անդամների առաջարկությունները, քննարկել դրանք և սահմանել հետագա անելիքները։
IMG_4275

Կարևորելով երիտասարդների և ուսանողների դերը ԱՌՆ գործընթացներում ներգրավվելու տեսանկյունից, առաջին անգամ դիմակայունության թիմի հանդիպմանը մասնակցում էին ուսանողներ։

Եվ քանի որ ԱՌՆ ոլորտը անծանոթ էր ուսանողներին, նրանց համար կազմակերպվեց փոքրիկ ներածական դասընթաց «Աղետների ռիսկի կառավարման հիմունքներ» թեմայով։ IMG_4273

Հաշվի առնելով, որ տարածաշրջանում զարգացած է հանքարդյունաբերությունը, որը իր հետ բերում է կամ կարող է բերել էկոլոգիական որոշակի խնդիրներ, առաջարկվեց ուսանողների համար կազմակերպել «էկոլոգիական բնույթի արտակարգ իրավիճակների կառավարում» թեմայով դասընթաց, որը իր մեջ ներառում է «էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիքի» կիրառման կարգի ուսուցում։

Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ուսանողները մոտ ժամանակներում ներկայացնեն իրենց հետաքրքրող թեմաները, որոնց վերաբերյալ հետագայում հնարավորության դեպքում կկազմակերպվեն դասընթացներ։ Որոշվեց նաև երիտասարդներին ներգարավել Կապանում իրականացվող ԱՌՆ գործընթացներին։