3-1

Գերմանական չորրորդ դասընթացին ընդառաջ

1-3ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի միջև կնքված եռակողմ պայմանագրի համաձայն, այս տարվա ապրիլի կեսին ՃԿՊԱ-ում կանցկացվեն «Խոսակցությունների վարում» և «Հեռախոսով առաջին օգնության տրամադրում» թեմաներով վերապատրաստման դասընթացներ «911» ծառայության կարգավար-օպերատորների համար, ակադեմիայի ուսանողների և դասախոսների համար: Դասընթացները կվարեն Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչները, իսկ հաջորդ կազմակերպվող դասընթացները՝ ակադեմիայի վերապատրաստված մասնագետները:

Glxavor-2Սա Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի օգնությամբ կազմակերպվող արդեն չորրորդ դասընթացն է: Նախկին դասընթացների թեմաներն են. ճգնաժամային կառավարման ոլորտի իրավական հիմունքներ, կենտրոնի տեխնիկական կառուցվածք, սթրես և սթրեսի հաղթահարում և այլն:

Մարտի 5-ին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարությունը Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ Վոլֆգանգ Շմիդտի հետ վերջին ճշգրտումներ արեցին:

2-3Չորրորդ դասընթացին կմասնակցի 25-30 մարդ՝ 8-10 հոգանոց երեք խումբ: Ամեն խմբի համար դասընթացը կտևի 2 օր՝ 14 ժամ, որից 5-ը՝ տեսական դասեր, 12-ը՝ գործնական վարժանքներ, դերախաղեր: