IMG_5005

Աշխատանքային հանդիպում «Հարավային Կովկասում կլիմայական փոփոխություններին հարմարվողականության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում

Լեռնային շրջանների կայուն զարգացման կովկասյան ցանցը (SNC-mt)` «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսական աջակցությամբ նախաձեռնել է «Հարավային Կովկասում կլիմայական փոփոխություններին հարմարվողականության կարողությունների հզորացում» ծրագիրը, որի թիրախ երկրներից մեկն է հնդիսանում նաև Հայաստանը։ Ներկայումս ընթանում է սույն ծրագրի հայաստանյան բաղադրիչի նախապատրաստական աշխատանքները։
Ծրագիրը միտված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը՝ հօգուտ Կովկասի լեռնային տարածքի զարգացմանը։

Որպես ծրագրի հիմնական բաղադրիչներ առանձնացված են ստորև նշվածները․
Բաղադրիչ 1: Վտանգի քարտեզագրման և աղետների ռիսկի նվազեցման համալսարանական դասընթացներ,
Բաղադրիչ 2: Տարածական տվյալների ենթակառուցվածի հետագա զարգացում և տարածաշրջանային մակարդակով գիտելիքների զարգացում,
Բաղադրիչ 3: Տարածաշրջանային ուսուցում, երիտասարդ գիտնականների փոխանակում և նրանց կարողությունների զարգացում,
Բաղադրիչ 4: Կովկասյան լեռնային ֆորում՝ որպես բազմակողմ շահագրգիռ կոմերի հարթակ՝ փոխանակելու լեռնային տարածքների կայուն զարգացման հետ կապված հնարավորությունները և մարտահրավերները,
Բաղադրիչ 5: Կովկասի գիտական ցանցի կարողությունների կառուցում,
Բաղադրիչ 6: Թիրախային շահագրգիռ խմբերի հետ երկխոսության և համագործակցության ընդլայնում:

Ս.թ.-ի ապրիլի 20-ին տեղի ունեցավ նշված ծրագրի հայաստանյան բաղադրիչի շրջանակներում առաջին աշխատանքային հանդիպումը, որի նպատակն էր քննարկել բնական վտանգների կառավարման գործընթացներում ներառված հիմնական շահագրգիռ կազմակերպությունների միջև երկխոսության և համագործակցության, տարածական տվյալների ենթակառուցվածքներին, ինչպես նաև բնական վտանգների քարտեզագրման և ուսուցմանն առնչվող խնդիրները։

Աշխատանքային հադիպումը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասն ուղղված էր գիտության և գործանական հատվածի միջև առկա բացերի և մարտահրավերների բացահայտմանը, իսկ երկրորդը՝ քննարկել այն գործողությունները, որոնք հնարավոր է իրականացնել հանդիպման առաջին մասում բացահայտված բացերի և մարտահրավերների լուծման նպատակով, ինչպես կարճաժամկետ (չորս տարի), այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածի համար։

Հաշվի առնելով ներկայացված կարծիքները, առաջարկությունները, բացահայտված բացերը և մարտահրավերները՝ կպատրաստվի հայաստանյան բաղադրիչի ծրագրային առաջարկը։

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ մի շարք ՀՀ նախարարություններից, ՀՀ կառավարությանն առընթեր գերատեսչություններից, ԲՈւՀ-երից, գիտական կառույցներից, միջազգային և տեղական կազմակերպություններից։