IMG_6164

Հանդիպումներ «Առաջին օգնության (ԱՕ)» թեմատիկ խմբի շրջանակներում

Ապրիլի 9, 2018թ.: Կայացավ «Առաջին օգնության» (ԱՕ) թեմատիկ խմբի «ԱՕ ցուցաբերման ազգային չափանիշների մշակման և ներդրման» ենթախմբի հանդիպումը:
Հանդիպման նպատակն էր քննարկել ենթախմբի շրջանակներում իրականացված և իրականացվելիք աշխատանքները, կատարել աշխատանքի բաժանում:

Հանդիպման ժամանակ «ԱՕ ցուցաբերման ազգային չափանիշների մշակման և ներդրման» ենթախմբի ղեկավարը՝ Զառա Խուդոյանը, ներկայացրեց ԱՕ ոլորտում կիրառվող մի շարք հասկացությունների ընդունված սահմանումները, որոնց շուրջ ծավալվեց քննարկում: ԱՕ թեմատիկ խմբի ղեկավար Արմինե Պողոսյանը ներկայացրեց իր կողմից ուսումնասիրված նյութերը և նոր ձևաչափ առաջարկեց ԱՕ ցուցաբերման ազգային չափանիշների մշակման համար:

Հանդիպման ավարտին որոշվեց աշխատել Արմինե Պողոսյանի առաջարկած ձևաչափով, իսկ մինչև հաջորդ հանդիպումը, խմբի յուրաքանչյուր անդամ կմշակի աշխատանքի բաժանման արդյունքում իրեն բաժին հասած մասի չափանիշները:

Մայիսի 7, 2018թ.: Նույն թեմատիկ խմբի շրջանակներում տեղի ուեցավ ևս մեկ հանդիպում, սակայն այս անգամ իրենց աշխատանքի արդյունքները քննարկելու, լրամշակելու և հետագա անելիքները որոշելու համար հավաքվել էին «ԱՕ ոլորտի իրավական և ռազմավարական շրջանակների բարելավման» ենթախմբի անդամները:

Զեկույով հանդես եկավ ենթախմբի ղեկավար Կարեն Աթոյանը, ով ներկայացրեց իր կողմից ուսումնասիրված օրենսդրական փաստաթղթերը: Արդյունքում պարզ է դարձել, որ օրենսդրական փաստաթղթերում բացակայում է «Առաջին օգնություն» և «Առաջին բուժօգնություն» եզրույթների սահմանումները: Հիմնական ուսումնասիրությունը իրականացվել է Բնակչության օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի շրջանակներում:

Ի հավելումն ներկայացվածի, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սամվել Սողոմոնյանը տեղեկացրեց, որ ներկայումս մշակվում է «Առողջապահության մասին» օրենքի նախագիծը, որտեղ կտրվեն համապատասխան կարգավորումներ «Առաջին օգնության» և «Առաջին բուժօգնության» եզրույթների վերաբերյալ:
Քննարկման արդյունքում առաջարկ եղավ, որ կարելի է նաև բացի վերոնշյալ եզրույթների սահմանումները օրենքում ներառելուց նշվի նաև, որ ծավալի աշխատանքն է համարվելու «առաջին օգնություն» և որը «առաջին բուժօգնություն»:

Քննարկումներ ծավալվեցին նաև՝
• ոստիկանների, փրկարարների պաշտոնի անձնագրերում ԱՕ ցուցաբերման կետի ներառման,
• լիցենզավորման գործընթացի իրականացման մեխանիզմների հստակեցման,
• ԱՕ դասընթացներ իրականացնելու համար անհրաժեշտ գույքի և տեխնիկայի ցանկը սահմանելու վերաբերյալ:

Հանդիպմաներին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից , Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից (ՄԱԶԾ), ՕքսԵՋեն և ԱՌՆԱՊ հիմնադրամներից, ինչպես նաև առաջին օգնության փորձագետ։

Հանդիպումները կազմակերպվել էին ՄԱԶԾ-ի և ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: