IMG_6136-1

Հանդիպումներ Ախթալայում «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում

Մայիսի 4, 2018թ.: Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) կողմից Եվրոմիության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում Ախթալայում տեղի ունեցան հանդիպումներ Ախթալայի խոշորացված համայնքի ղեկավար պրն. Ա. Թամազյանի և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության գծով ինժեներ՝ պրն. Մ. Մարգարյանի հետ:

Ծրագրի կողմից հանդիպումներին մասնակցում էին «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար՝ Ա. Բարսեղյանը, ծրագրի համակարգող՝ Ս. Մնացականյանը, ծրագրի օգնական՝ Հ. Սարգսյանը (ԱՌՆԱՊ), GIS մասնագետ՝ Ա. Հարությունյանը, բնապահպանության և պոչամբարների գծով մասնագետ՝ Վ. Հայրապետյանը (ՀԱՀ):
Հանդիպումներին նաև մասնակցում էր Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կ. Հովհաննիսյանը՝ լիազորված ԱԻՆ կողմից:

Հանդիպումների շրջանակում ներկայացվեցին ALTER ծրագրի մանրամասները, այդ թվում ծրագիրն իրականացնող գործընկերները, հիմնական նպատակը, առաջադրված խնդիրները, ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն ու ձեռքբերումները: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համայնքների դիմակայունության բարձրացման խնդրում համայնքի և մասնավոր հատվածների սերտ համագործակցությանը, որը պետք է իրականացվի պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևավորման միջոցով, քանի որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՊՄԳ պահանջը թելադրված է ապահովելու երկուստեք համագործակցության հնարավորությունների զարգացում՝ ի նպաստ համայնքների դիմակայունության բարձրացման: Կարևորվեց կողմերի ակտիվ մասնակցությունը ծրագրի կողմից առաջարկվող ուսումնակքան դասընթացներին և վարժանքներին, որոնց նպատակն է տարբեր թիրախային խմբերին տալ գիտելիքներ երկրաշարժի և ջրամբարների կամ պոչամբարի պատվարների վնասվածության պատճառով հնարավոր ջրհեղեղի ռիսկերի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման մասին: Կարևորվեց համայնքի դերը ծրագրի հաջող իրականացման հարցում, հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ախթալան միացած է եղել 2010-2015թ.թ. ՄԱԿ-ի կողմից հայտարարված «Դարձնենք քաղաքները դիմակայուն. Իմ քաղաքը պատրաստ է» գլոբալ քարոզարշավին:

Այցի վերջում, ծրագրի մասնակիցները եղան Ախթալա լեռնահարստացման կոմբինատի կողմից շահագործվող «Նահատակ» պոչամբարի տարածքում, կատարվեցին դիտարկումներ: